Մեր մասին
Պատմություն
Herbs & Honey-ի պատմությունը սկսվում է 2012 թվականից, երբ Շվեյցարիայում մի քանի ընկերներ նախաձեռնեցին ծրագրեր` օգնելու Հայաստանի՝ հանքարդյունաբերությունից տուժած բնակչությանը մշակել մեղր և բուսական թեյեր իրենց կարիքները հոգալու համար: Հետագա տրամաբանական զարգացումը 2018 թվականին Գյումրիում Herbs & Honey թեյարան-ռեստորանի բացումն էր: Այն մատուցում է առողջ սնունդ և իր փոքրիկ շուկայում վաճառում է մեղրի պրոդուկտներ, բուսական թեյեր, համեմունքներ և ձեռագործ կերամիկա: Ընկերությունում աշխատում է ավելի քան 20 մարդ, և շուրջ 10 ընտանիք համալրում է վերջինիս գործունեությունը ամռանը՝ մատակարարելով իրենց արտադրանքը: Ընկերությունն օգնում է ընտանեկան ձեռնարկություններին արտադրել և շուկա հանել իրենց ապրանքները ՝ այդպիսով ապահովելով ինքնաբավություն:
Հետագա զարգացումներ
Ավելի ուշ՝ 2015 թվականին, մենք հայտնաբերեցինք Հայաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Աշոցքի տարածաշրջանը, որը զարմանալիորեն գեղեցիկ էր, բուսական ու կենդանական աշխարհով հարուստ, բայց բոլորովին չզարգացած։ Այնուհետև, հայտնաբերելով զբոսաշրջային հսկայական ներուժ, մենք այցելություններ կազմակերպեցինք տարածաշրջան՝ յոգայով զբաղվելու, տեղական էթնիկ բույսերին ու ծաղիկներին, հանքային ջրերի աղբյուրներին, գետերին ու լճերին ծանոթանալու, "Արփի լիճ" ազգային պարկը և Թռչկանի ջրվեժը բացահայտելու նպատակով: Տարածաշրջանը գտնվում է 2000 մետր բարձրության վրա և առատ է ձյունով և ջրային ռեսուրսներով ։
Բուտիկ հյուրանոց և ռեստորան
Բազմիցս զբոսաշրջիկներին այնտեղ տանելով՝ մենք հասկացանք, որ ունենք անհրաժեշտություն մի կացարանի, որտեղ կարող ենք ուտել և հանգստանալ արշավներից, յոգայից և այլ զբաղմունքներից հետո: Արդյունքում ձեռք բերեցինք լքված մի տուն Վարդաղբյուր գյուղում, որը գտնվում էր հուսահատ վիճակում։ Այն մեկ հարկանի առանձնատուն էր՝ 180 մ2 մակերեսով։ Մենք վերածեցինք այն 600 մ2 մակերեսով երկհարկանի բուտիկ հյուրանոցի ՝ 50անձ տարողունակությամբ ռեստորանով և 35 անձ տարողունակությամբ հյուրանոցով։ Այսպիսով, այն ինչը հասարակ սեր էր բնության հանդեպ՝ վերածվեց հաջողակ բիզնեսի, որն ուներ երկարաժամկետ և կայուն զարգացման ներուժ: